News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու...
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ