News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Ներքին Գետաշեն: Փակվեցին գործարանից դուրս գալու ուղիները, ինչից հետո ոստիկանները ներս մտան: Տնօրենի ենթադրությունը ճիշտ էր. Մարտունու ոստիկանների միջոցառումն արդյունք տվեց: Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Պարզվեց, որ ժամը 18-ին մոտ, կոտրելով պարսպի դռան կողպեքը, նա մտել էր նախկին գործարանի տարածք և քանդել մալուխներ, անջատիչներ ու թողարկիչներ:

Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր մանրամասներ Ագրարային համալսարանի հարակից այգում խմբակային ծեծկռտուքից. մասնակիցների մեծ մասն անչափահաս է
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց...
Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել. «Հայաքվե»
Ցոլակ Ակոպյանին հետապնդում են, ոչ ավել, ոչ պակաս, բացակայած դասախոսի փոխարեն՝ որպես դեկան, ուսանողից քննություն ընդունելու և քննական…
Դոնի Ռոստովի շուկայում բռնկված հրդեհը մարվել է
Հրդեհի մարմանը ներգրավվել է 113 մարդ և 33 տեխնիկա...
Աբովյան քաղաքում BMW-ն բախվել է ճամփեզրին կայանած Kia-ին եւ գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Նոյեմբերի 30-ին, ժամը 23։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կինը գողացել է բեռնատար, որի մեջ 10 հազար բլիթ է եղել
Ոստիկանությունը չգիտի՝ արդյոք կինը տեղյակ է եղել ֆուրգոնի պարունակության մասին...
Ֆրանսիական քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոր ռեկորդ է սահմանել
Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ