News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շվեդ դիվանագետները կքննարկեն Թուրքիայի պահանջներն Անկարայում կայանալիք հանդիպումների ժամանակ, որոնք ուղղված են թուրքական վերապահումների վերացմանը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Բնականաբար, մենք կանցնենք ցուցակով եւ կքննարկենք այն, ինչպես նաեւ՝ մի շարք կետեր, որոնք անհասկանալի են մնացել ԶԼՄ-ների հաղորդումներում եւ այլ հայտարարություններում»,- ասել է Անդերսոնը:

«Ակնհայտ է, որ խոսքը, օրինակ, այն մասին, թե ուր ենք ուղարկում մեր ֆինանսական օգնությունը, այն մասին, որ մենք զենք ենք վաճառում։ Ակնհայտ է, որ մենք գումար չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաեւ՝ զենք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ