News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոլդովայի հանրային ծառայությունների գործակալությունը հունիսի 1-ից կսահմանափակի քաղաքացիների համար նոր օտարերկրյա անձնագրերի տրամադրումը եւ կերկարաձգի հների վավերականության ժամկետը՝ դրանց նկատմամբ պահանջարկի մեծացման պատճառով, ինչը դրանց պատրաստման համար ձեւաթղթերի պակասի է հանգեցրել:

«Մոլդովայում հունիսի 1-ից ավտոմատ կերպով կերկարացնեն միջազգային անձնագրերի վավերականության ժամկետը, որոնց վավերականության ժամկետը լրացել է կամ լրանում է 2020-2022 թթ։ Այդ փաստաթղթերն այժմ ուժի մեջ կլինեն մինչեւ 2023-ի հունիսի 30-ը», - ասվում է Հանրային ծառայությունների գործակալության՝ չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ մարտին եւ ապրիլին Մոլդովայում անձնագրերի պահանջարկը եռապատկվել է, իսկ մայիսին այդ միտումը շարունակվել է, ինչը դրանց պատրաստման համար նախատեսված ձեւաթղթերի պակասի է հանգեցրել։ Կառավարությունը դա կապում է կորոնավիրուսային համավարակի եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ հանրապետության քաղաքացիների՝ հնացած փաստաթղթերի փոխարինման համար հայրենիք վերադարձի հետ:

Աճող պահանջարկը բավարարելու համար գործակալությունը նախատեսում է Լեհաստանից եւ Ֆրանսիայից գործընկերների օգնությամբ փաստաթղթերի տպագրության նոր տեխնոլոգիայի անցնել, որը կսկսի աշխատել այս տարվա հոկտեմբերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ