
Հնդկաստանն առաջիկայում մտադիր չէ չեղարկել հացահատիկի արտահանման արգելքը, սակայն հացահատիկ է մատակարարելու կարիքավոր երկրներին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի առեւտրի, արդյունաբերության եւ սպառողների հարցերով նախարար Պիյուշ Գոյալը:
«Ներկայում ողջ աշխարհում անկայունություն է տիրում, եթե մենք անեինք այն, ինչ կօգներ միայն սեւ շուկայում գործողներին, դա չէր օգնի իսկապես խոցելի եւ կարիքի մեջ գտնվող երկրներին»,- Դավոսի Համաշխարհային տնտեսական ժամաժողովում ելույթ ունեցած նախարարին մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Վերջինս հավելել է, որ Հնդկաստանը հացահատիկ կարտահանի բարեկամ եւ կարիքավոր երկրներ:
Հացահատիկի բազմաթիվ ներկրող երկրներ, այդ թվում՝ G7-ի անդամ երկրները, որոնք սկզբնապես դիմել էին Հնդկաստանին՝ խնդրելով վերանայել արտահանման արգելքի որոշումը: