News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։ Այս մասին մենք շարունակաբար խոսում ենք բոլոր միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ համանախագահների հետ։

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու», - ասաց ՀՀ արտգործնախարարը։

«Այնպես, որ ասել, որ կա կոնսենսուս այս հարցում, չափազանցություն կլինի, բայց ինչպես դասականը ակսեր՝ այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ