News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արգենտինայում գտել են Thanatosdrakon amaru երկու պտերոզավրերի բրածոներ։ Նրանք մահացել են միաժամանակ՝ 86-87 միլիոն տարի առաջ։ Դրանցից մեկի թեւերի բացվածքը յոթ մետր է, երկրորդինը՝ ինը։ Սա նրան դարձնում է Հարավային Ամերիկայում երբեւէ հայտնաբերված ամենամեծ թռչող մողեսը, գրում է LiveScience-ը:

Thanatosdrakon amaru-ն առայժմ իր տեսակի միակ ներկայացուցիչն է։ Նրան տրված ընդհանուր անունը հնդկացիների լեզվից թարգմանվում է որպես «մահվան վիշապ», իսկ տեսակի անվանումը վերաբերում է Ամարա օձին՝ ինկերի դիցաբանությունից:

Պտերոզավրերի բրածոները լավ են պահպանվել։ Սա հազվադեպ երեւույթ է՝ այս մողեսների ոսկորները փխրուն են, ուստի դրանք սովորաբար հանդիպում են փոքր կտորների տեսքով:

Հայտնաբերված պտերոզավրերը կարող էին լինել ծնող եւ ձագ՝ մահվան պահին նրանք միասին են եղել, ընդ որում նրանցից մեկը դեռ չափահաս չի եղել: Սակայն հնագետները ազգակցական կապի աստիճանի ապացույց չունեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ