News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն պաշտպանելու են ինչպես Ղարաբաղի հայերի իրավունքները, այնպես էլ նրա կարգավիճակի որոշման հարցը: Միեւնույն ժամանակ որպես անկյունաքար դիտվելու է խաղաղությունը: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում կայացած կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորների հարցերին:

Այնուհետեւ նա կրկին ուշադրություն է դարձրել ընդդիմության հնչեցրած քննադատությանը:

«Այսօր ընդդիմությունը մեզ մեղադրում է նրանում, որ «մենք պատերազմ ենք բերել»: Ոչ, հենց դուք եք պատերազմ հայտարարել եւ այնուհետեւ հեռացել են: Պատերազմը կանխելու միակ հնարավորություն կար՝ համաձայնել Ադրբեջանի բոլոր անընդունելի նախապայմաններին ու պահանջներին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ «պատերազմն սկսվել է դեռեւս 2016 թվականին»: Այսպես, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր խորհրդարանում հայտարարել , որ պատերազմից խուսափել հնարավոր չի լինի:  

«Նա ուղիղ հայտարարել էր, որ պետք չէ հույսեր փայփայել, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել: Մեզ մեղադրում են նրանում, որ մենք գնում ենք ամեն գնով խաղաղության ապահովման: Սակայն, ո՛չ: Խաղաղությունն ամեն գնով արդեն խաղաղություն չէ: Խաղաղությունը տրվում է խաղաղության գնով եւ ոչ թե ամեն գնով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ