News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթը քիչ առաջ հասավ Ֆրանսիայի հրապարակ։

Մինչեւ երթի մեկնարկը ելույթով էին հանդես եկել ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձել է այսօր՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչած ընդդիմության վերաբերյալ հայտարարություններին. «Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը»։

Նշենք, որ ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես վաղ առավոտյան շարժման մասնակիցները մայրաքաղաքում անհնազանդության բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Շարժման մասնակիցները շրջափակել էին ՀՀ նախագահի նստավայրի շենքը եւ պահանջում էին, որպեսզի նախագահն իր տեսակետը հայտնի Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։ Նախօրեին էլ շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր կազմակերպել Սասունցի Դավթի արձանի մոտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ