News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական եւ անհիմն վտանգավոր հայտարարությունների  շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանն անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը՝ ասաց, որի նշված դրույթների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել. «Նա հստակ չի ասում, թե ինչպիսի արկածախնդիր նոր գործընթաց է սկսել մեր պետականության եւ Արցախի դեմ։ Ըստ Միշելի հայտարարության, Հայաստանը ճանաչում է  ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլեւ Բաքվի տարածքային ու կոմունիկացիոն ավելի լայն պահանջներ։ Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ ինչպես սահմանագծման, քարտեզների ու այսպես կոչված անկլավների շուրջ քննարկումները զուտ տեխնիկական խնդիր չէ, ինչպես ներկայացնում է Նիկոլը, այլ ողջ Արցախի, նաեւ ՀՀ մի շարք տարածքների  փաթեթային փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։ Համաձայն այդ ծրագրի՝ հայկական Արցախն ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, Հայաստանը  հրաժարվում է Արցախի եւ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։ Բացի այդ, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցքներով, ի հաշիվ այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքիշխան իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման։ Արդյունքում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից փաստացի՝ որպես տրանսպորտային միջոց դիտարկվող կոմունիկացիաներով թուլանալու է Հայաստանի կապը Իրանի եւ Վրաստանի հետ։ Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ»։

Ըստ Զաքարյանի՝ Միշելի կողմից Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵՄ-ն գնում են մի ճանապարհով, որտեղ ԼՂ-ն որպես քաղաքական, աշխարհագրական միավոր վերացած է. «Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները համաձայնվել են Ալիեւի կողմից տարված նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղ հասկացություն ուղղակի գոյություն չունի»։

Արտակ Զաքարյանը նկատեց, որ բրյուսելյան բանակցություններից հետո հնչած հայտարարության մեջ խոսք չկա Արցախում ռուս խաղաղապահների առաքելության մասին. «Սա նշանակում է, որ ինչ-որ մի պահից Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի դավադիր իշխանությունների լուռ համաձայնությամբ պահանջելու են Ռուսաստանից խաղաղարարներին դուրս հանել Արցախից, հիմնավորելով, թե իբրեւ արդեն ունեն խաղաղության պայմանագիր, եւ Ադրբեջանը ստանձնել է Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգության երաշխավորները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ