News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Միայն մենք՝ որպես բարի և ուժեղ մարդիկ, կարող ենք համերաշխության մթնոլորտ ստեղծել, փոխել հայ ազգի ճակատագիրը, և Հայաստանը իր խաթարված հունից բերել և ճիշտ ուղու վրա դնել, այս մասին Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց բժիշկ, ազատամարտիկ, Արցախի բոլոր պատերազմների մասնակից Տարոն Տոնոյանը։

Նա շնորհակալություն հայտնեց հրապարակում հավաքվածներին նրա համար, որ այս օրերին անհնազանդության ակցիաներին իրենց ակտիվ մասնակցությամբ կարողացել են վերականգնել իր հավատը առ այն, որ երկրում կարելի է փոփոխություններ անել։

«Դուք, մենք բոլորս միասին մեր ինքնագնահատականը բարձրացրինք։ Ես տեսնում եմ, որ մենք հաջողելու ենք, սա համոզելու համար չեմ ասում։ Վերջին օրերին արդեն քիչ մարդիկ ենք մոտենում և հարցնում՝ լավ, ո՞նց պիտի լինի։ Սա արդեն մեզ համար համոզմունք է դարձել, այստեղ արդեն յուրաքանչյուրս ․․․ մեր որոշումն ունի․ մենք գնալու ենք հաղթական ավարտի, մինչև վերջ։ Սա այլևս մեզ համար դարձել է ապրելակերպ»,– ասաց նա։

Տարոն Տոնոյանը ասաց, որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ թե պետք է հայտարարություն անի երկրում ստեղծված վիճակի մասին, այլ գա և առաջնորդի շարժումը, քանի որ սա քաղաքական պայքար չէ, որ եկեղեցին զերծ մնա, սա իսկական ազատագրական պայքար է։

Ազատամարտիկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստերով եկավ համերաշխություն, տնտեսական թռիչք բերելու, սակայն Հայաստանը այդ թռիչքով գնում է դեպի անդունդ, ասաց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց Արցախը հանձնում է Ադրբեջանին։

«Ամենակարևորը՝ 2021-ի ընտրություններին Ղարաբաղի հարցով ասում էր՝ անջատում հանուն փրկության, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նա այդ լոզունգով ժողովրդի կողմից մանդատ ստացավ, բայց հիմա բոլորս, ովքեր իրեն ձայն են տվել, խաբված են։ Այստեղից հետևություն՝ քանի որ նա խաբել է, նա մանդատ չունի մեր փոխարեն բանակցելու»,– ասաց նա։

Տարոն Տոնոյանը նշեց, որ Փաշինյանը խայտառակ կերպով տանուլ տվեց 44-օրյա պատերազմը, ինչի համար պատասխան է տալու։ Դիմելով ԱԺ–ում և կառավարությունում Փաշինյանի թիմակիցներին՝ ազատամարտիկը նշեց, որ վարչապետը անարգել է ԱԺ բարձր ամբիոնը, երբ կին պատգամավորներից մեկին պատասխանելով՝ ասել է, թե եթե պետք լինի, ապա ուրիշ բան էլ թափ կտա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմացկիները, եթե նրա մոտ չեն բարձրացրել այս հարցը, ապա կիսում են պատասխանատվությունը։

«Նիկո՛լ, եթե տղա ես, գնա թա՛փ տուր Ալիևի, մյուսների վրա, այ խղճուկ։ Ես գիտեմ, որ դու տղամարդուն ոչ բնորոշ որոշ մասեր ունես աննորմալ աճած, լավագույն դեպքում դա կարող ես թափ տալ»,– ասաց նա։

Տարոն Տոնոյանը նշեց, որ Փաշինյանը խոստովանություն է արել հանցագործության մասին, իսկ ժողովուրդը սպասում է, թե դատախազությունը պիտի կալանավորի, թե ոչ։ «Բա մեզանից լավ դատախազությո՞ւն։ Ժողովրդի դատին պիտի արժանանա հենց այդ խոստովանության համար»,– ասաց նա։

Ազատամարտիկը նշեց, որ հրապարակում հավաքվածները կորցնելու բան չունեն, քանի որ վտանգի տակ է ամենաթանկը՝ հայրենիքը։ «Մենք կանգնել ենք, շարունակելու ենք մեր պայքարը այնքան ժամանակ, ապրելու են այստեղ այնքան ժամանակ, մինչև նա իր խմբակով մի օր կանգնի դատաստանի առաջ։ Մենք հաղթելու ենք, մեր հաղթանակը անկասելի է»,– ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ