News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է «ռուսամետ լոբբիստներին» Եվրոպայում, որոնք սկսել են «քիչ-քիչ գլուխ բարձրացնել»: Նա հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք ՌԴ-ի լիամասշտաբ ներխուժման սկզբում Ուկրաինային 3 օրվանից մինչեւ մի քանի շաբաթ էին տվել, այսօր առաջարկում են Ռուսաստանին «նվիրել երկրի հարավն ու արեւելքը, փոխանցում է Liga.net-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր հսկայական ռեսուրսներ է ծախսում, որպեսզի «աշխարհին ապացուցի», որ ռուսներն իրավունք ունեն առանց պատժի սպանել ուկրաինացիներին:

«Հենց այդ իսկ պատճառով ռուսամետ լոբբիստները Եվրոպայում սկսում են քիչ-քիչ գլուխ բարձրացնել: Դեռ երեկ տեղեկատվական օրակարգում բացառապես դրված էր նավթային էմբարգոն եւ ռուսական ռազմական հանցագործությունները: Այսօր որոշակի քաղաքական շրջանակներից մեզ նոր օրակարգ է առաջարկվում՝ հրադադար, սառեցված հակամարտություն եւ տարածքների մի մասի հանձնում՝ հանուն խաղաղության….«Մենք ցանկանում ենք վերադարձնել հին, նախապատերազմական կենսակերպը: Համաձայնեք նման փոխզիջումների». կարելի է նման միտք կարդալ արեւմուտքի աչքերում»,- ասել է Պոդոլյակը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ