News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն հարստացնել ազգային արժույթների մասնաբաժինը արտաքին առեւտրային հաշվարկներում, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստում, փոխանցում Интерфакс-ը:

«Քննարկման առանցքային թեմաներից մեկը ֆինանսաբանկային ոլորտն է եղել՝ պայմանների ստեղծումը իրավաբանական անձանց եւ կազմակերպությունների վճարումների եւ վերահաշվարկների իրականացման համար: Պայմանավորվել ենք առավելագույնս անցնել ազգային արժույթների կիրառմանը»,- ասել է Նովակը:

«Մոտ ապագայում սպասում ենք Իրանի ԿԲ եւ Ֆիննախի պատվիրակություններին, որպեսզի Մոսկվայում վեերջնական որոշումներ մշակենք»,- հավելել է Նովակը:

Խոսվել է նաեւ Ռուսաստանի կողմից Իրանի համար բացված ընդհանուր 5 մլրդ դոլարի վարկային գծի մնացած հատվածի փոխանցման իրականացման մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ