News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից իշխանությունների անհանգստություններն ավելի ու ավելի սուր են դառնում, չնայած նրանք փորձում են ցույց տալ, թե իրականում մտահոգված չեն։ Իրականում վախերն այնքան մեծ են, որ փորձում են «կանտրոլի» տակ պահել ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատակիցներին, այլև մանկավարժներին ու նույնիսկ... աշակերտներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ։

Նրանք նաև նշել են, որ բոլոր աշակերտներին պետք է «ակնարկել» դիմադրության շարժմանը մասնակցելու հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ տարեկան գնահատականների վրա էական ազդեցություն: Մեր ունեցած տեղեկություններով, սա լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանի ծնողներ արդեն իսկ լուրջ զրույց են ունեցել տնօրենների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ