News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում որոշ պրովայդերներ Google-ից ծանուցումներ են ստացել այն սերվերների անջատման մասին, որոնք արագացնում են որոնման համակարգերի ծառայությունների բեռնումը, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով աղբյուրները հեռահաղորդակցության շուկայում:

«Google-ը մի քանի ռուս պրովայդերների ծանուցել է Google Global Cache սերվերների սպասարկման պայմանագրերի խզման մասին, որոնք օգտագործվում են Google-ի ծառայությունների, այդ թվում՝ YouTube-ի սերվսիների բեռնումն արագացնելու համար»,- ասվում է նյութում։

Ծանուցումները ստացել են մի քանի պրովայդերներ, այդ թվում՝ Օրենբուրգի ռադիոկապի ընկերությունները։ Տվյալ պերատորը նամակ է ստացել Google-ի իռլանդական «դուստրերից» մեկից, որի անջատումը բացատրվում է իրավական նորամուծություններով։

«Ռադիոսվյազ»-ի ներկայացուցիչը ՌԲԿ-ին հայտնել է, որ սերվերներն անջատվել են մայիսի 19-ին, իսկ ծանուցումը ստացվել է ընդամենը մի քանի օր անց։
«Ռոստելեկոմ»-ում, «ՄՏՍ»-ում եւ «Մեգաֆոն»-ում ՌԲԿ-ին հայտնել են, որ Google-ի տրաֆիկի հետ կապված խնդիրներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին G7-ի առաջնորդներին հայտարարել է, որ ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի մինչեւ 2022-ի վերջ
Նա կոչ է արել լուրջ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ մինչեւ ձմեռ պատերազմին վերջ տալու համար...
G7-ի երկրները խոստանում են շարունակել աջակցել Ուկրաինային «որքան դա կպահանջվի»
«Մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պաշտպանել իրեն եւ ընտրել իր ապագան...
Թուրքիայում հայտարարել են հացահատիկի հարցով օպերացիոն կենտրոնի ստեղծման մասին
«Հույս ունենք, որ հացահատիկով բեռնված նավերը հնարավորինս շուտ դուրս կբերվեն...
Կրեմլում Bloomberg-ի հաղորդումները Ռուսաստանում դեֆոլտի մասին ոչ իրավաչափ են անվանել
«Այս դեպքում իրավիճակը դեֆոլտ անվանելու հիմք չկա...
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա մատակարարել միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN
ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինայի համար հակահրթիռային պաշտպանության միջոցներ գնել...
Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ
Եթե բոլորը ՌԴ–ի հետ այրեն կամուրջները, ապա ոչ մեկ չի լինի, որ խոսի ՌԴ–ի հետ...
Ֆոտոռեպորտաժներ