News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու խորհրդականները գաղտնի ժամանել են Սաուդյան Արաբիա՝ թագավորության իշխանություններին նավթի արդյունահանումն ավելացնել համոզելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ երեք ներկա եւ նախկին պաշտոնյաներին։

Նշվում է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը եւ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը Էր Ռիադ էին այցելել մայիսի 24-ին:

Ըստ Axios-ի՝ Սպիտակ տունը միջնորդ է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ Էր Ռիադի եւ Երուսաղեմի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում: Այդպես, Եգիպտոսը Կարմիր ծովում գտնվող Տիրան եւ Սանաֆիր կղզիները պետք է հանձնի Սաուդյան Արաբիայի թագավորությանը:

Բացի այդ, Վաշինգտոնը խնդրում է Էր Ռիադին ավելացնել նավթի արդյունահանումը։ Այդպիսով, ԱՄՆ նախագահը ցանկանում է նվազեցնել գազի գինն ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ եւ ռուսական նավթի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ-ի վերահսկողությամբ
Իսրայելի իշխանությունները կարող են թույլ տալ Իրանին նավթ մատակարարել Սիրիային...
Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը
Քննարկումների ընթացքում դիտարկվեց ՋՋԷՌ տիպի 1000-1300ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան...
Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի իջնում են...
Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի մի մասը
«Հյուսիսային հոսք 2» գազատարի գերմանական հատվածը կարող է վերակառուցվել` Բալթիկ ծովում գտնվող լողացող LNG տերմինալին միացվելու նպատակով, հայտնում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը եւ հավելում, որ նման ծրագրերն ուսումնասիրում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Հունգարիայում մեկ մարդուն օրական 50 լիտր բենզինի վաճառքի սահմանափակում է մտցվել
Հունգարիայում սահմանափակ քանակությամբ բենզին է վաճառվելու...
Բելգիայում առաջարկել են Եվրամիությունում գազի գնի սահմանափակում մտցնել
Բելգիան առաջարկում է ԵՄ-ում գազի գնի շեմ մտցնել․․․
Ֆոտոռեպորտաժներ