News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին կողմ է երկրում հրազենի վաճառքը կարգավորող օրենքների խստացմանը։ Այդ մասին են վկայում հարցման չորեքշաբթի օրը հրապարակված արդյունքները։ Հարցումն անցկացրել է CBS հեռուստաընկերությունը՝ YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հետ համատեղ։

Արդյունքների համաձայն՝ հարցված ամերիկացիների 54 տոկոսը կարծում է, որ նման օրենքները պետք է ավելի խստացվեն, 30 տոկոսն առաջարկում է դրանք թողնել անփոփոխ, իսկ 16 տոկոսը կողմ է օրենքների մեղմացմանը։

Զենքի վաճառքի մասին օրենքների խստացման վերաբերյալ կարծիքները տարբեր են եղել` կախված հարցվածների կուսակցական պատկանելությունից: Այսպես, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակիրներից հարցվածների 79 տոկոսը կողմ է դրանց խստացմանը, հարցված հանրապետական ների 27 տոկոսն է այդ կարծիքին, իսկ ոչ մի կուսակցության չհարող քաղաքացիների 50 տոկոսն է կողմ օրենքների խստացմանը։

Հարցված դեմոկրատների 12 տոկոսը, հանրապետականների 49 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 33 տոկոսը կարծում են, որ օրենքները պետք է անփոփոխ մնան։

Զենքի վաճառքի մասին օրենքների մեղմացմանը կողմ է հարցված դեմոկրատների 9 տոկոսը, հանրապետականների 24 տոկոսը եւ ոչ մի կուսակցության չպատկանող քաղաքացիների 17 տոկոսը։

Մայիսի 18-20-ն անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ԱՄՆ 2041 քաղաքացի։ Անճշտությունները չեն գերազանցում 2,5 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ