News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։

Այցի շրջանակում նախարար Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Հարավօսական պետական համալսարանում, ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները, անդրադարձել հայ-օսական դարավոր կապերին։ Դասախոսության վերջում նախարարը պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։

Կայացել է նաև Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՕՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, բարձր գնահատել Հարավային Օսիայի իշխանությունների առանձնահատուկ մոտեցումը տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հպարտությամբ ընդգծելով, որ հայերին հաջողվում է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը և կապը պատմական հայրենիքի հետ, այլ նաև լինել Հարավային Օսիայի օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԱՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի մեկնարկը
Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը...
«Գյուղացու ամբողջ աշխատանքը հողին է հավասարվել». Հաթերքում տեղած կարկուտը վնասել է ծառեր, ավտոմեքենաներ եւ տներ
Մեր գյուղում 100-ից ավել մեքենա է վնասվել, 30-ից ավել դիմապակի է ջարդվել...
Արցախի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Ռուսաստան. Ի՞նչ հանդիպումներ է ունեցել
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է...
Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. Արցախի դատախազություն
Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ...
Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս. Տիգրան Աբրահամյան
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են համախմբվել ազգային օրակարգի շուրջ...
Երանի մեր վարչապետը դու լինեիր. արցախցի տատիկը` Իշխան Սաղաթելյան
Սաղաթելյանն ու Վարդևանյանն արժանացել են ջերմ ընդունելության արցախցիների...
Ֆոտոռեպորտաժներ