News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարեփոխումների գործընթացում, ինչպես նաեւ կօգնի ամրապնդել նրա դիրքերը եվրաատլանտյան ինտեգրման հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում՝ ուղղված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ խաղաղ ապագայի, բարգավաճման եւ ժողովրդավարական ազատության կառուցման ճանապարհին: ԱՄՆ-ը կշարունակի ամուր գործընկերություն տրամադրել վրաց ժողովրդին՝ բարեփոխումների եւ եվրատլանտյան համայնքում երկրի դիրքերի ամրապնդման գործընթացում»,- հինգշաբթի օրը նամակից մի հատված է մեջբերել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Բայդենը նշել է, որ ինքը գնահատում է նաեւ Վրաստանի ներդրումը համաշխարհային անվտանգության գործում։ «Մենք մեծապես գնահատում ենք ձեր ներդրումը գլոբալ անվտանգության գործում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում, ներառյալ Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ նվիրվածության համատեքստում»,- ասվում է նամակում։

Վրաստանը հինգշաբթի նշում է անկախության հռչակման 104-ամյակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ