News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Օրեր առաջ տեղի է ունեցել մայիսի 8-ին Գյումրիում ավտոերթի մասնակիցների կողմից տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու գործով առերես հարցաքննություն մեղադրյալներից շատերի եւ տուժողների միջեւ:

Տուժողների փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տուժող տարեց տղամարդիկ հերքել են նախկինում տված ցուցմունքները՝ կապված անձին լուսանկարով ճանաչելու եւ այլ գործողությունների հետ:

«Առերես հարցաքննության ժամանակ նրանք պնդեցին, որ իրենց հետ հարցաքննվողներից ոչ մեկն իրենց չի հայհոյել, չի հարվածել, հասարակական կարգ չի խախտել: Հիմա, երբ տուժողները հերքում են իրենց նախկինում տված ցուցմունքները, ստացվում է մի իրավիճակ, որ որպես ապացույց մնում են միայն ոստիկանների ցուցմունքները: Ոստիկանության Երեւան քաղաքի բաժանմունքներից մեկի պետը հայտնել է, որ ինքը միշտ նայում է ասուլիսներ, որի ժամանակ տակը գրվում են անունները ու իր մեջ տպավորվել է ու ինքը 7 մեղադրյալին էլ ճանաչել է: Գյումրիի օպերներից մեկն էլ ցուցմունքում նշել է մեղադրյալների անունները: Տպավորություն է, որ մեղադրյալներն ակցիաների ժամանակ անընդհատ բարձր իրենց անուն, ազգանուններ հայտնել են: Սա աբսուրդ է»,-ասաց նա:

Փաստաբանը ներկայացրեց, թե ինչպես է եղել լուսանկարով մեղադրյալներին ճանաչելու գործընթացը. «4 լուսանկար են ցույց տվել, որտեղ 3-ը սափրված են, միայն Տարոն Մանուկյանն է եղել չսափրված: Լուսանկարով անձի ճանաչումից բխում է, որ պետք է այդ 4 նկարը պետք է գոնե ինչ-որ չափով նման լինեն: Իսկ այս դեպքում միայն Տարոնը չի եղել սափրված: Դրանից վատ կարող էր լինել այն, որ 4 նկարն էլ Տարոնինը լիներ: Իսկ երբ առերես հարցաքննության ժամանակ տեսան, պնդեցին, որ այդ անձինք որեւէ գործողություն չեն արել, չեն հարվածել, չեն հայհոյել, առհասարակ հասարակական կարգի խախտում չի եղել»:

Փստաբանի խոսքով, երբ տուժողները փոխել են իրենց ցուցմունքները, դրանից անմիջապես հետո վարույթ իրականացնող մարմինը որոշել է նախաքննության ավարտ հայտարարել եւ գործը դատարան ուղարկել նույն հոդվածով առանց վերաորակման. «Սա շատ անսպասելի էր մեզ համար նրանով, որ երբ տուժողները փոխել են ցուցմունքները, այլ կարեւոր հանգամանքներ են նշել, այս առումով վարույթն  իրականացնող մարմինը պետք է որոշակի գործողություններ իրականացներ, որը չի իրականացրել:

Սա ամենը չէ, բոլոր մեղադրյալների ցուցմունքներով կոնկրետ անձանց անուններ են նշվում, որոնց տեսել են թե Հոռոմի միջադեպի ժամանակ, թե արդեն Գյումրիի այդ միջադեպի ժամանակ, սակայն չկա տեղեկատվություն՝ այս առումով գործողություն արվել է, թե ոչ: Այսինքն մեղադրյալների ցուցմունքներին առհասարակ ուշադրություն չի դարձվել: Այս առումով գտնում ենք, որ խտրական վերաբերմունք են ցույց տվել:

Նաեւ խափանման միջոցի հետ կապված ի սկզբանե խտրական վերաբերմունք կար, այսինքն կալանքի անհրաժեշտություն չկար: Մեզ մոտ տպավորություն է, որ թե դատարանը, թե վարույթն իրականացնող մարմինը գործում են համատեղ»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՔԿ հաղորդագրության, մայիսի 8-ին Գյումրիում ավտոերթի ժամանակ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Այս գործով կա 7 մեղադրյալ, որոնց շարքում են ՀՅԴ անդամներ Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը (ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է-խմբ), Արսեն Մարտոյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ