News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

«Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարեւորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը եւ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով ծնողներին եւ լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաեւ այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

«Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։

Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ եւ իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ