News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեքում:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ղրղզստանի տնտեսության և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման ծառայության ղեկավար Կենեշբայ Տայլակովը: Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Խորհրդակցությանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ՀՀ մրցակցության պաշտպանության ոլորտի մեթոդաբանական հիմքերի և ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող զեկույցով: Նա մասնավորապես անդրադարձ է կատարել 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ մտած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի կատարումն ապահովվող շուրջ 18 նորմատիվ-իրավական ակտերի ընդունմանը, որոնք նպատակ ունեն ապահովել օրենքով ներդրված նոր ինստիտուտների և մեխանիզմների առավել թափանցիկ և կանխատեսելի կիրարկումը բիզնեսի համար:

ՄՊՀ նախագահն ընդգծել է, որ այդ ակտերում ներկայացված լուծումներն ու կարգավորումները կարող են օգտակար լինել նաև ԵԱՏՄ իրավական բազայի կատարելագործման տեսանկյունից՝ պատրաստակամություն հայտնելով փորձի փոխանակման նպատակով այդ ուղղությամբ հետագա քննարկումներ անցկացնելու:

Միջոցառմանը քննարկվել են նաև ԵՏՀ աշխատանքների առաջնային ուղղություններին, ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական կայունության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում իրավասու մարմինների մրցակցային մարմինների մասնակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի...
Վերին Լարսը փակ է. Հայկական ծիրանի վնասները կարող են գերազանցել 2,8 մլն. դոլարը
Այսօր հայտնի դարձավ, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Հորդառատ անձրեւների հետեւանքով Թերեք գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով ճանապարհը, որի վնասված հատվածը կազմում է 80 կմ։ Այս ամենի հետեւանքով փակ է Վերին Լարսի անցակետը՝ ինչպես բեռների տեղափոխման, այնպես էլ ուղեւորների համար:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին
Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում էր, որտեղ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը...
Առաջին 5 ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով
Ծառայությունների ծավալն աճել է 24.9%–ով...
Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն
Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները...
Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է...
Ֆոտոռեպորտաժներ