News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել  են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը )-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։

Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և  «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։

ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։

Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

ԼՕԽ-ի  շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են  սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս  հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։  Այնուհետև պատվիրակության անդամները  ծանոթացել են կենտրոնում  իրականացվող աշխատանքներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ