News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդդիմության հրավիրած խորհրդարանի արտահերթ նիստին մասնակցության հնարավորության մասին կհայտարարի միայն Ազգային ժողովում համապատասխան փաստաթղթեր ստանալուց հետո։ Այս մասին մայիսի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ընդամենը հայտարարություն է արվել արտահերթ նիստ անցկացնելու մտադրության մասին, բայց՝ ոչ ավելին։ Ուստի պատգամավորն այս փուլում հայտարարություն անելը վաղաժամ համարեց՝ հավելելով, որ ծանոթ չէ օրակարգին, որն ընդդիմությունը մտադիր է ներկայացնել։

Լրագրողի՝ օրակարգը ներկայացնելու փորձին ի պատասխան Հովհաննիսյանը բավականին տարօրինակ արձագանքեց. «Շնորհավորում եմ, դուք միակն եք, ով ծանոթ է ընդդիմության օրակարգին»,- ասաց պատգամավորը։ Նա կրկին նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արտահերթ նիստին մասնակցելու մասին իր դիրքորոշումը կհայտնի միայն այն բանից հետո, երբ հայտը պաշտոնապես կներկայացվի խորհրդարան։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները բավականաչափ մանդատներ ունեն խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնելու, բայց  ոչ անցկացնելու համար։ Այսինքն, շատերը կարող են պարզապես խափանել այն: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են նախաձեռնել ԱԺ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ներկայությունն Ադրբեջանի կազմում բացառող հայտարարության ընդունումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ