News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք երեկ հերթական դատական նիստի ընթացքում ականատես եղանք մեր նկատմամբ բավականին կամայական մոտեցման: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «5165 շարժման» ղեկավար, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը:

«Նախ հենց սկզբից արդեն դատավորի վերաբերմունքն այնպիսին էր, որ մեր ներկայությունը, առավել ևս դատին մասնակից լինելու մեր պահանջը, համենայնդեպս ցանկալի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները որպես տուժող կողմ դառնան երրորդ  անձ, դատավորը  պատասխանեց այդ պահանջին՝ ի՞նչ պետք է ասեն ծնողները,  որ դուք դեռ չեք ասել։ Զարմանում եմ՝ դատավորը որտեղից գիտի, թե մենք ինչ ունենք ասելու։  Իսկ մենք շատ բան ունենք ասելու։ Այն փաստերը, որոնք տիրապետում են ծնողները, փաստաբաներից որևէ մեկը, դատավորը չի տիրապետում, քանի որ յուրաքանյուր ծնող գնացել է  իր երեխայի  հետ կատարվածի հետևից և ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ դավադիր, կազմակերպված պատերազմի ու  պետական դավաճանության զոհ են։

Հետևաբար, մեր պահանջն է,  որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ  ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ  տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։

«Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն  նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ  հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։

Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային  հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։

Նշենք, որ նախօրեին որոշում կայացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը կանցկացվի դռնփակ, քանի որ երեկվա նիստի ժամանակ ծնողները խոչընդոտեցին դատական նիստը, անգամ բանը հասավ ծեծկռտուքի ու հայհոյանքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ