News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաքուն տրամադրված չէ տապալելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։ Ընդհակառակը, նա մտադիր է առաջ մղել այն սահմանված կարգով եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 26-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Գործընթացը, ըստ նրա, սկսվել է, համենայն դեպս, շատ ակտիվ։ Ընդունվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք էլ պետք է սկսեն նախատեսված աշխատանքները։ «Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այս գործընթացում նույնիսկ կարելի է շատ, շատ, շատ չափավոր լավատեսություն նկատել»,- ասաց Վարդանյանը։

Մեկնաբանելով մանրամասները՝ պատգամավորը նշեց, որ դրանք ժամանակի ընթացքում կպարզեցվեն։ Մասնավորապես, երբ հանձնաժողովները կսկսեն իրենց անմիջական աշխատանքը։ «Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը բավականին երկար եւ տեխնիկապես բարդ գործընթաց է։ Ե՛ւ քաղաքական կամքը, ե՛ւ գործընթացում ներգրավված մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ե՛ւ միջազգային մեր գործընկերների աջակցությունը դրական խթան կհանդիսանան դրա հաջող ավարտման համար»,- եզրափակեց իշխող կուսակցության պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ