News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը կգործուղվի Շվեյցարիա։ Այդ մասին ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան)՝ Համաշխարհային հակադոպինգային (WADA) սիմպոզիումին մասնակցելու նպատակով:

Կարեն Գիլոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - նշված է որոշման մեջ:

Տպել
Ամենաշատ