News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անբարեխիղճ լրագրողների եւ ԶԼՄ-ների հասցեին նախազգուշացումներ արվել են նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում ԱԺ-ի կողմից հաստատված վերջին փոփոխություններից առաջ։ Նրանք նախկինում էլ են խախտումներ թույլ տվել։ Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Այդ նախազգուշացումները, ըստ նրա, արվել են ոչ այնքան քաղաքական կառույցների ու մարմինների, որքան հենց խորհրդարանի ապարատի կողմից։ «Խորհրդարանի ապարատն իրականացնում է իր գործառույթներն ու լիազորություններն՝ անկախ դրանում ներկայացված քաղաքական ուժերից եւ ուսակցություններից։ Եթե ​​խախտումներ են լինում, այն արձանագրում է դրանք՝ այդ մասին հայտնելով համապատասխան լրատվամիջոցին, որպեսզի այն, իր հերթին, կա՛մ թղթակցին նորով փոխարինի, կա՛մ ամեն ինչ թողնի՝ ինչպես կա»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Նա շտապեց շնորհակալություն հայտնել բոլոր այն լրագրողներին, ովքեր հետեւում են էթիկայի նորմերին եւ բարեխղճորեն իրականացնում են իրենց մասնագիտական ​​գործունեությունը։ Օրենքի նոր փոփոխությունները, սակայն, ըստ պատգամավորի, էթիկայի հետ կապ չունեն. «Խոսքը պետական ​​տարբեր մարմինների աշխատանքային տարածքում գործող կանոնների մասին է։ Դրանք էթիկայի հետ կապ չունեն։ Դրանք ամրագրված են հավատարմագրման համապատասխան ընթացակարգերում, եւ ԶԼՄ-ների լրագրողները դրանց ծանոթանում են հավատարմագրման ժամանակ»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ԱԺ նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին։ Այսպիսով, Հայաստանում լրագրողի հավատարմագրումն այսուհետ կարող է դադարեցվել ոչ միայն իր ներկայացրած լրատվամիջոցի, այլեւ նրան հավատարմագրած պետական ​​մարմնի պահանջով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ