News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է Ադրբեջանում տեխնոպարկերի ցանց ստեղծել, ինչպես թուրքականն է։ Այս մասին ասել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, փոխանցում է АПА-ն։

«Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարարության եւ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության միջեւ ստորագրված համատեղ համագործակցության արձանագրության համաձայն՝ մենք մտադիր ենք Ադրբեջանում ստեղծել նույն տեխնոպարկերի անալոգը, ինչ Թուրքիայում է»,- ասել է նախարարը։ «Բացի այդ, պայմանագիր կկնքվի փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտների հետ։ Նաեւ տնտեսությունն ամրապնդելու նպատակով մի շարք փաստաթղթեր կստորագրվեն»,- ընդգծել է թուրք նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ