News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանություններն առաջարկում են 141 բնակավայրերով 13 խոշոր համայնքները միավորել 5 համայնքի մեջ։ Համապատասխան օրինագիծը հաստատվել է կառավարության մայիսի 26-ի նիստում։

Մասնավորապես, առաջարկվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքում ընդգրկել 34, Գեղարքունիքի մարզի Ճամբարակում՝ 19, Լոռու մարզի Ալավերդիում՝ 28, Լոռու մարզի Տաշիրում՝ 24, Սյունիքի մարզի Սիսիանում՝ 36 բնակավայր։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ սրանով վերադարձ է կատարվում շրջանային մոդելներին՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին ընտրություններ կկայանան։

«Մենք Հայաստանի ժողովրդին տալիս ենք ավելի շատ իշխանություն, բացում ենք ժողովրդավարության ավելի լայն հարթակ, լրացուցիչ հարթակ ենք ստեղծում ընդդիմության համար։ Բարեփոխումների հաջորդ փուլում պետք է անդրադառնանք մարզերի կառուցվածքին»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ 2018 թվականից սկսած 350 միլիոն դոլարի սուբվենցիաներ են տրամադրվել համայնքներին՝ վստահեցնելով, որ այս ցուցանիշը կաճի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ