News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը


Հանդիպումը ԲԴԽ-ում տեղի ունեցավ, մեզ լսեցին, մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շնքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից 30-ին թույլ էին տվել մտնել ԲԴԽ եւ հանդիպել ԲԴԽ պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

«Ինքն ասաց, որ ինքը չի կարող ասել, որ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե դուք պետք է դա ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես փողոքող կողմ եւ փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը, որից հետո բացացի ասաց, որ եթե մեր պահանջը բավարարված չի լինի, կգաք, ձեզ նորից կլսեմ: Բնականաբար, ինքն ասաց՝ ես հո չե՞մ կարող ասել՝ դռնբաց անկացրեք նիստերը, բայց դուք գնացեք դիմեք, եթե չի բավարարվի, կգաք, մենք նորից կհանդիպենք:

Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ այնուամենայնիվ հաշվի կառնվեն մեր պահանջները, մեր դիտարկումները, որ առերեւույթ դատավորը տրամադրվածություն չունի ծնողներին քիչ թե շատ ընդառաջ գնալու: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն  իրենց դրական հետեւանքով եւ մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք եւ արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,-ասաց Կարին Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ