News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին  Բեյրութում տեղի է ունեցել  Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը,  2020թ․ մայիսի 15-ին ընտրված հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։

Արթուր Թովմասյանը ելույթով հանդես է եկել  լիբանանահայ համայնքի առջև՝ ընդգծելով Լիբանանի ցուցաբերած  անսահման աջակցությունը ինչպես 1915-1922 թթ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդին,այնպես էլ արցախահայությանը։

Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած ԱՀ ԱԽ նիստին, ԱՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շ․ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է ,որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

ԱԺ նախագահը վստահորեն  հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս։ ԱՀ  նախագահի արտահայտած  մտքերը, ըստ Արթուր Թովմասյանի, համահունչ են Արցախի խորհրդարանի 4 +1 խմբակցությունների հրապարակած վերջին հայտարարություններին։

Արթուր Թովմասյանը  լիբանանահայ համայնքին է ներկայացրել Արցախի հետպատերազմյան իրողություններից բխած իրավիճակը, ընդգծել , որ ԱՀ իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։

Խորհրդարանի ղեկավարն  անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի ընթացքում ԱՀ ԱԺ գումարած նիստերին, ինչպես նաև 10-յակ պետությունների քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ԱԺ հայտարարություններին։

Իր խոսքում Ազգային ժողովի նախագահը առանձնահատուկ կարևորել է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը․ «Արցախի ժողովրդի անվտագության հուսալի երաշխավորներ  են  ԱՀ Պաշպանության բանակը  և ռուս խաղաղապահ զորակազմը»։

Ելույթի ավարտին՝ Արթուր  Թովմասյանը  շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։

Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև«ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր  Մոսիյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ