News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը


Իշխանության վախերը բնական են, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, իսկ բոլոր նրանք, որոնք իրենց չափը անցնում են, շատ հաճախ լեզուները  երկարացնում են, ես անձամբ իմ անունից ասում եմ՝ դուք հավերժ իշխանություն չեք լինելու եւ ամեն մեկդ ձեր ասածի համար պատասխան եք տալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«երբեմն վախի նոպաները դրդում է իրենց այդպես բաներ խոսել, բայց դրա համար, վստահեցնում եմ՝ պատասխան են տալու»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ եթե այս շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին եւ որոշ փաստաթղթեր ստորագրված: Առնվազն այս շարժումը կարողացել է ձախողել երկիրը հանձնելու ժամանակացույցը, բայց դա բավարար չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ