News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առկա իրողություններում թվային մեկուսացումը հակաարդյունավետ է եւ այնքան էլ իմաստ չունի։ Այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պետք է նշեմ, որ թվային տրանսֆորմացիան մեզ համար ռազմավարական, խարսխային առաջնահերթություն է, եւ դա վերաբերում է այս ուղղությամբ ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր հատվածի զարգացմանը։ Արդեն կարելի է փաստ համարել, որ թվային փոխակերպումը փոխում է հենց պետական կառավարման մոտեցումները։ Պետությունը սկսում է դիտարկվել որպես հարթակ՝ կետային ծառայությունների մատուցումից դեպի կենսական իրավիճակների համապարփակ լուծման անցնելու համար՝ տվյալների կոպերացիայի միասնական համակարգերի միջոցով: Այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունները եկել են այն մտքին, որ թվային օրակարգը կզարգանա, եթե իրենց հաջողվի բարեփոխումներ իրականացնել թվային կառավարման հայեցակարգից թվային հասարակության եւ թվային տնտեսության զարգացմանն անցնելու տրամաբանության մեջ։ Այս կարեւոր բարեփոխման բոլոր հիմնական շահառուները պետք է դառնան դրա ակտիվ մասնակիցները, եւ մենք պետք է ձգտենք դրան»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ներդաշնակորեն շարժվել դեպի համապատասխան ենթակառուցվածքների, որակյալ կապի, թվային անվտանգության համակարգերի եւ որակապես տարբեր կարգավորումների ու իրավական ակտերի զարգացման ուղղությամբ։ Ընդ որում, կանոնակարգերի եւ ակտերի բովանդակությունը մեծ մասամբ պետք է թելադրվի լավ թվային լուծումներով, եւ ոչ թե հակառակը, ինչը կարող է հանգեցնել անարդյունավետ վավերագրական առօրյայի: Այս համատեքստում, իհարկե, մեծ նշանակություն ունի կրթական համակարգը, որը պետք է սերունդներին հետեւողականորեն նախապատրաստի եւ տրամադրի թվային տրանսֆորմացիաների։ «Ես չեմ կարող չշոշափել թվային ինքնիշխանության եւ գլոբալ թվային ինտեգրման գործընթացները։ Թվային մեկուսացումը առկա իրողություններում հակաարդյունավետ է եւ այնքան էլ իմաստ չունի: Մենք բոլորս պետք է ընտրենք լավագույն հասանելի փորձը: Առավել եւս, որ այն ուղղակիորեն վերաբերում է միջսահմանային փոխգործունակության խնդիրներին։ Այս հարցերում մեծ նշանակություն ունի մոտեցումների հավասարակշռությունն ու համարժեքությունը»։

Նրա խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովման համար անհրաժեշտ պայմաններն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման եւ տվյալների վերլուծության ճիշտ մոտեցումները։

Զուգահեռաբար՝ թվային դարաշրջանում կարեւոր են դառնում կիբեռանվտանգության խնդիրները։

Այսպիսով, թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու առաջմղումը տնտեսության եւ առեւտրի ոլորտում իրական եւ անվիճելի անհրաժեշտություն է բոլորի համար, եւ միայն այս ուղղությամբ շարժվելով կարելի է նվազագույնի հասցնել եւ նույնիսկ վերացնել առկա խոչընդոտները, ինչը շատ կարեւոր է տնտեսական հարաբերությունների, առեւտրային եւ կոպերացիոն շղթաների ծախսերի կրճատման արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Հայաստանը պատրաստ եւ բաց է արդյունավետ փոխգործակցության եւ մասնակցության համատեղ թվային նախագծերի խթանման համար՝ ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ Հանձնաժողովի հետ»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ