News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը ԱՄՆ-ին հայտնել է, որ պատասխանատվություն է կրում անցյալ կիրակի Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության համար, գրում է The New York Times-ը:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ ճեպազրույցում Իսրայելը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ գնդապետ Հասան Սայադ Հոդայարին, որը սպանվել էր մեքենայում, եղել է «Ալ-Քուդս 840» ստորաբաժանման հրամանատարի տեղակալը, «գաղտնի ստորաբաժանում, որը պատասխանատու է Իրանի սահմաններից դուրս իսրայելական եւ արեւմտյան թիրախների դեմ ահաբեկչական գործողությունների համար»։

Ըստ թերթի՝ Իսրայելը մտադիր է եղել ԻՀՊԿ-ի «ահաբեկչական» ստորաբաժանման գործողությունները դադարեցնելու նախազգուշացում ուղարկել Իսլամական Հանրապետությանը։ Այդ ստորաբաժանման « գոյությունը Իրանը երբեք չի հաստատել»։

Իսրայելի ռազմական կառույցը զարմացել է արտահոսքից: Իսրայելը եւ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ են պահպանում հետախուզության ոլորտում։ Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ դա երբեք չպետք է հրապարակվեր։ Իսրայելի պաշտոնատար անձինք բացատրություն են սպասում իրենց ամերիկացի գործընկերներից, քանի որ արտահոսքը անակնկալի է բերել Իսրայելին, եւ հավանաբար, որ դա եղել է ամերիկյան աղբյուրից, գրում է JPost-ը։

Հաղորդվում է, որ իսրայելական անվտանգության ծառայության աշխատակիցները մտավախություն ունեն, որ արտահոսքը կարող է հանգեցնել ավելի «էական հարձակումների» արտասահմանում իսրայելցիների վրա՝ որպես վրիժառություն սպանության համար:

Ըստ NYT-ի՝ իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ սպան ղեկավարել է «840 ստորաբաժանման» գործողությունները Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Իրանին սահմանակից երկրներում: Նշվում է նաեւ, որ Հոդայարին իբր ներգրավված է եղել Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կիպրոսում իսրայելցիների, եվրոպացիների եւ ամերիկացիների վրա հարձակումների մեջ:

Մոտոցիկլետով մարդասպանը Հոդայարիին գնդակահարել է Թեհրանի Մոջահեդին Էսլամ փողոցում գտնվող նրա տան դիմաց։ Իրանի իշխանությունները փնտրում են հարձակվողներին։

ԻՀՊԿ-ն սպանությունն անվանել է «հանցավոր ահաբեկչական ակտ՝ հակահեղափոխության եւ գլոբալ ամբարտավանության հետ կապված տարրերի կողմից», տերմին, որը հաճախ է օգտագործվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի մասին:

Վարչապետ Նաֆթալի Բենեթը չորեքշաբթի հաստատել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին չի հանի «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ամերիկյան ցուցակից։

Զեկույցի համաձայն՝ Բայդենը որոշել է հրաժարվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ստարաբաժանումը ԱՄՆ ահաբեկչական սեւ ցուցակից հանելու գաղափարից այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ դա բավարար չէ, որպեսզի Իրանին ստիպեն փոխզիջման գնալ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ