News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաև հայաստանյան թեմի առաջնորդները և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնոր Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։

 Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշեց․ «Մարմնացյալ Աստված Իր երկրային գործունեության ընթացքում քայլեց այն բոլոր ճանապարհներով, որոնք մարդկությունն իր մեղսագործությամբ պղծել և անիծել էր: Մեր Տերն օրհնեց ու սրբագործեց այդ ճանապարհները, ապա խաչվելուց, մահանալուց և հարություն առնելուց քառասուն օր հետո համբարձվեց՝ նախանշելով փրկության ուղին»։

Պատարագիչ Սրբազանը հիշեցրեց հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության օրն է: Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածնի հիմնադրմանը, ընդգծեց Մայր Աթոռի անուրանալի դերակատարությունը հայ ժողովրդի ինքնության և ազգային արժեքների պահպանության գործում: Հայրապետական Աթոռի փոխադրման պատմական հիշատակության առիթով Սրբազանը կոչ արեց հավատացյալաներին աղոթք բարձրացնել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անսասան հովվապետության ու կենաց արևշատության համար:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա  հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավերժ շենացման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ