News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին:

Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված տեսքով ապրանքների ներմուծմանը: Ընդունված որոշումները վերաբերում են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրը հաստատող փաստաթղթերին և տեղեկություններին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված  հատուկ պարզեցման կիրառմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան  ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային, առևտրային և այլ փաստաթղթերում մաքսային մարմինների կողմից նշումներ չկատարելու դեպքերին առնչվող մի շարք հարցերին:

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է նաև «ԵԱՏՄ համագործակցության նոր ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Աշոտ Մուրադյանը, անդրադառնալով մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը, կարևորել է  գործընթացում ժամանակակից լուծումների կիրառումը, ինչը հնարավորություն կտա առավելագույն բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը: Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև արագ տեմպերով զարգանում է տեղեկատվական փոխգործակցությունը, ինչը համահունչ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության աճին: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև մաքսային մարմինների թվայնացման արդյունքում ստեղծվող հնարավորությունները, որոնք կնպաստեն մաքսային ծառայությունների արդյունավետ և թիրախային մատուցմանը:

 Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 39-րդ նիստն անցկացնել 2022 թվականին, Հայաստանի Հանրապետությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ն 2023թ. պանրի եւ ալկոհոլային թրմերի անմաքս ներկրման քվոտաներ կտրամադրի Սերբիային
Սերբիային քվոտաների տրամադրումը նախատեսված է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրով...
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ. Նիկոլ Փաշինյան
Ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի...
Միշուստինը հայտարարել է Արեւմուտքի կողմից ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ճնշումների ուժեղացման մասին
«Հնգյակի» առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ճնշումն ուժեղանում է․․․
Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը
ՌԴ վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին...
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները. Sputnik Արմենիա
Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլեւ ընդհանուր առմամբ բոլորի համար...
ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստ են գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ
Նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ