ԵՄ երկրները հայտարարել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 23 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին, գրում է Reuters-ը։
Ռուսաստանը հրապարակավ հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները հանգեցրել են ամբողջ աշխարհում իր կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվների սառեցման։
Այս սառեցված ակտիվների միայն մեկ տասներորդից պակասն է ԵՄ-ում, համաձայն այն տեղեկատվության, որը Եվրահանձնաժողովը ստացել է ԵՄ 27 կառավարություններից։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։
Բացի այդ, ԵՄ երկրները նաեւ սառեցրել են մոտ 10 միլիարդ եվրո ֆիզիկական անձանց ակտիվները, ինչպիսիք են զբոսանավերն ու վիլլաները, որոնք, իբր, կապված են ռուս օլիգարխների եւ պաշտոնյաների հետ: