News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրվական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը»

2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու եւ վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։

Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան եւ Արմեն Մաշինյան»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ասուլիսներից մեկում Շիրակի եւ Արարատյան դաշտի բնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ