News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Գյումրիում ավտոերթի մասնակիցների կողմից տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարել է նախաքննության ավարտ:

Այս առնչությամբ փաստաբան Գայանե Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի։

Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։

Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։

Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։

Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի»։

ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ