News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը՝ թույլ չտվեցինք Փաշինյանին Չեռնոգորիայի նախագահին կառավարության շենքի գլխավոր մուտքով ընդունել։ Այս մասին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այդպես էլ երկաթե վարագույրի հետեւում հանդիպումներ կունենաս»,- ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով առաջին հարկի պատուհաններին վերջերս տեղադրված երկաթե շերտավարագույրները։

«Եւս մեկ անգամ, վուվուզելները՝ ավելի բարձր, որ լավ լսվի»,- կոչ արեց Սաղաթելյանը։

«Նպատակին ամբողջությամբ հասանք։ Դուք ձեր կամքով ու վճռականությամբ ապացուցեցիք, որ փակ ճանապարհներ չկան, դուք եք որոշում՝ ինչը փակել եւ երբ բացել»,- շարունակեց նա։ Չնայած Սաղաթելյանը հայտարարեց ակցիայի հաջող անցկացման եւ ավարտի մասին, սակայն ժողովուրդը հրաժարվեց լքել կառավարության շենքի դիմացի հրապարակը՝ վանկարկելով «Դավաճա՛ն, հեռացի՛ր»։ Մարդիկ պարում են հայրենասիրական երգերի ներքո։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարությունում Փաշինյանը հանդիպում է Չեռնոգորիայի նախագահի հետ։ Դիմադրության շարժումը եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի ցույց տա Չեռնոգորիայի նախագահին, որ Փաշինյանն այլեւս չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ