News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Shell-ը բանակցություններ է վարում հնդկական էներգետիկ ընկերությունների կոնսորցիումի հետ՝ «Սախալին-2»-ում իր մասնաբաժինը վաճառելու համար, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 

Աղբյուրները նշում են, որ Shell-ը վերջերս բանակցություններ է վարել մի խումբ հնդկական ընկերությունների հետ, ներառյալ ONGC Videsh-ը եւ Gail-ը՝ Ռուսաստանի արեւելյան թեւում գտնվող «Սախալին-2» ՀԲԳ  արտադրող գործարանի ակցիաների 27,5 տոկոսը վաճառելու համար:

Բանակցությունները հաջորդել են բրիտանական ընկերության՝ իր բոլոր ռուսական գործարքները դադարեցնելու պլաններին՝ երկրից արեւմտյան ընկերությունների դւրս գալու ֆոնին՝  ի պատասխան Ուկրաինայի հակամարտության պատճառով պատժամիջոցների:

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը գնել է ռուսական էժան նավթ՝ այս տարվա սկզբից ռուսական նավթի արտահանման իր մասնաբաժինը զրոյից հասցնելով 10 տոկոսի։

Ներկայումս Հնդկաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ ՀԲԳ չի գնում, սակայն մտադիր է առաջիկա տասնամյակների ընթացքում կտրուկ ավելացնել գազի սպառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ