News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Դիմադրություն» շարժման ակցիան Կառավարության շենքի առջեւ ավարտվեց։ Նրանք այժմ երթով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ՝ երթի։

Հիշեցնենք, որ ցուցարարները քայլերթով հասել էին Կառավարության շենքի առջեւ, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր շղթա էին կազմել։ Ցուցարարները կառավարության շենք էին եկել, քանի որ այստեղ նախատեսված էր Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք գալիս ենք ասելու, որ աթոռին նստած վարչապետը ժողովրդի կողմից մանդատ չունի, որ հայ ժողովրդին չի ներկայացնում, որ նրա ցանկացած պայմանավորվածություն ոչինչ է եւ նա լեգիտիմ չէ»,- ասաց նախկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ