Գերմանիան մտադիր է կասեցնել ամռանը երկիր մուտքի համար պանդեմիայի կանոնները, գրում է AP-ը։
Երկրի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախն ասել է, որ կանոնները կդադարեցվեն հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի վերջ:
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում հաստատված կորոնավիրուսային դեպքերի թիվը անշեղորեն նվազել է, եւ սահմանափակումների մեծ մասը հանվել է։