News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


160-ից ավելի մտավորականներ դիմել են հայ ժողովրդին։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հայ մտավորականությունն իրավունք չունի լռել։ Այս ճակատագրական գործընթացների համատեքստում կա միայն մեկ գերխնդիր՝ վճռականորեն կանխել երկրի կործանումը։ Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում երկրի ապագայի համար եւ տեր ենք կանգնում Արցախի փրկության, հայոց պետականության կործանման կանխարգելման, ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանն ուղղված համաժողովրդական պայքարին»,-ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ հայտարարությունն ստորագրեն են 4 ակադեմիկոս, 40-ից ավելի գիտությունների դոկտորներ, ժողովրդական արտիստներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ։ «Նրանց համար հայրենիքը սակարկության ենթակա չէ»,-հավելեց Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ