News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

«Դիմադրություն» շարժումը վաղը շարունակելու է անհնազանդության ակցիաները, ակցիաներ կլինեն նաև մարզերում, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը հանրահավաք չենք ունենալու, մեզ համար լինելու է աշխատանքային օր, իսկ մայիսի 28-ին՝ 18.00 հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավաքը՝ 16.00, Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ։ Հրապարակում 18.00 տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 28-ի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։

«Մայիսի 28-ը մեր ազգի, պետության համար շատ խորհրդանշանական օր է։ Կրկին դիմում եմ բոլորին, ովքեր մտածում են մեր երկրի, ծնողների, երեխաների, քուրերի, եղբայրների մասին, ովքեր ունեն պատասխանատվություն։ Դուրս եկեք փողոց, կանգնեք ձեր քույրերի, եղբայրների կողքին։ Վիճակը իրոք օրհասական է։ Դուրս եկեք, միանանք, համախմբենք և վռնդենք սրանց»,– ասաց հա։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին՝ ասելով, որ կա՛մ իշխանությունները հունիսի 3-ին կմասնակցեն նիստին և կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան ու կստորագրեն ընդդիմության պատրաստած հայտարարություն տակ։

«Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,– հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ