News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը տնային կալանքի տակ է գտնվում։ Նա կմնա տնային կալանքի տակ 30 օր, գրում է NewsMaker.md-ը։

Դատական ​​նիստից հետո Դոդոնն ասել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի մեղավորը նախագահ Մայա Սանդուն եւ ԱՄՆ դեսպանատունն են։

«Այս դեպքը ես համարում եմ Մայա Սանդուի քաղաքական պատվերը։ Հենց նա դարձավ նախագահ, նա անմիջապես դիմեց դատախազներին՝ իմ դեմ քրեական գործ հարուցելու եւ բանտ ուղարկելու համար»,- ասել է Դոդոնը։ 

Դոդոնը նաեւ հայտնել է, որ իր գործով զբաղվում է 53 դատախազ, եւ նրանց խնդիրն է իրեն բանտ ուղարկել։  

Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ դեսպանատանը՝ իր գործով աշխատող դատախազներին ուղղորդելու մեջ։ «Գործի նպատակն է ուշադրությունը շեղել սոցիալական խնդիրներից՝ սակագներից, բենզինի գներից։ Ո՞ւմ են ուղարկելու բանտ աշնանը, երբ բենզինն ու գազն էլ ավելի թանկանան»,-հավելել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ