News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից: 

Պ. Հարությունյանը  Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ