News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Twitter Inc-ի ներդրողները դատի են տվել միլիարդատեր Իլոն Մասկին՝ պնդելով, որ նա մանիպուլյացիայի է ենթարկել ընկերության ակցիաների գինը՝ հօգուտ իջեցման։ Tesla Inc-ի գործադիր տնօրենը 44 միլիարդ դոլար արժողությամբ հայտ է ներկայացրել սոցիալական մեդիա հարթակի գնման համար, հայտնում է Reuters-ը:

Ներդրողները ասում են, որ Մասկը խնայել է 156 միլիոն դոլար՝ չբացահայտելով, որ մինչեւ մարտի 14-ը գնել է Twitter-ի 5 տոկոսից ավելին: 

Ներդրողները ասում են, որ Մասկը շարունակել է բաժնետոմսեր գնել դրանից հետո եւ, ի վերջո, ապրիլի սկզբին պարզել է, որ իրեն է պատկանում ընկերության 9,2 տոկոսը։

«Ձգձգելով Twitter-ի իր բաժնետոմսերի բացահայտումը, Մասկը մանիպուլյացիայի է  ենթարկել շուկան եւ արհեստականորեն ցածր գնով գնել Twitter-ի բաժնետոմսերը»,-ասվում է Վիրջինիայի բնակիչ Ուիլյամ Հերեսնյակի գլխավորությամբ ներդրողների հայտարարության մեջ:

Ներդրողները ասում են, որ Tesla-ի բաժնետոմսերի վերջին անկումը «լուրջ ռիսկի» տակ է դնում Մասկի կարողությունը՝ ֆինանսավորելու Twitter-ի ձեռքբերումը, քանի որ նա գրավադրել է իր բաժնետոմսերը՝ ապահովելու համար իրեն անհրաժեշտ վարկերը՝ ընկերությունը գնելու համար:   

Ներդրողները նաեւ ասացին, որ Մասկի հրապարակային քննադատությունը ընկերության հասցեին, ներառյալ մայիսի 13-ի թվիթն այն մասին, որ գնումը «ժամանակավորապես կասեցված է», մինչեւ Twitter-ը կարողանա ապացուցել, որ սպամ-բոթերը կազմում են իր օգտատերերի 5 տոկոսից պակաս, հանդիսանում է բաժնետոմսերի գնի հետագա խթանման փորձ՝ հօգուտ իջեցման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ