News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցությունում ավելի քան վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց սկսելու հարցում։ Օրերս ՔՊ նեղ կազմով քննարկել են, որ նստաշրջանի ավարտից հետո անպայման պետք է թույլատրելի եզրագիծն անցած պատգամավորների մանդատազրկման պրոցեսին ընթացք տալ: Բայց որոշել են մեծահոգություն անել եւ ոմանց դեպքում բացակայությունները համարել հարգելի, սակայն իրենց հետ կոշտ առճակատման գնացող պատգամավորների պարագայում չեն պատրաստվում զիջել: Այդ շարքում են Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը: Չի բացառվում, որ սա ամբողջ ցանկը չլինի, եւ թիրախում այլ պատգամավորներ էլ լինեն, որոնք արդեն հատել են կամ մոտ են՝ հատելու թույլատրելիի սահմանը։

Ընդդիմադիրներին պատժելուց բացի, որոշել են նաեւ «փչացնել» ոմանց․ տեղեկություններ են տարածում, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք բանակցում են իրենց հետ կամ բժշկի թուղթ են ներկայացրել՝ բացակայությունները հարգելի համարելու նպատակով։

ԱԺ-ից երեկ չէին հերքում, որ կա այդպիսի մեկ պատգամավոր։ Իրականում, շարժումը սկսվելուց հետո որեւէ ընդդիմադիր բժշկի թուղթ չի ներկայացրել: Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն ապրիլին էր նման տեղեկանք ներկայացրել, այդ օրերին վիրահատվել էր եւ երկարատեւ բուժման ու ռեաբիլիտացիայի կարիք ուներ: Նա բժշկի թուղթ էր բերել, որ գալիք ամսվա նիստերին էլ չի կարողանալու մասնակցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ